Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնահատականը՝ ըստ գիտելիքների

Մայիս 20,2011 00:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ փոխվարչապետին ուղղված նամակով Արագածոտնի մարզում կուտակված խնդիրների վերաբերյալ առաջարկել էր կազմակերպել քննարկում, որը տեղի է ունեցել  մայիսի 16-ին, Արագածոտնի մարզպետարանում: Քննարկման արդյունքներն ու  այնտեղ ծագած հարցերն  այսօր պատգամավորն ուղղել է ՀՀ փոխվարչապետին: «Ձեզ եմ ներկայացնում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի՝ ինձ տրամադրած նամակների պատճենները՝ 2010-ի եւ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ զորամասերում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, գրագիտություն չունեցող եւ գրավոր հայերենին չտիրապետող, ըստ մարզերի, զինծառայողների քանակական տվյալների մասին: Արագածոտնի մարզից 2010-ին՝ 25, 2011-ին՝ 29 գրագիտություն չունեցող զինվոր»,- վարչապետին ուղղված հարցերից մեկն էլ սա էր: Սրանից ելնելով, տիկին Բախշյանն առաջարկել է  մարզպետների գործունեության տարեկան գնահատման ժամանակ հաշվի առնել նաեւ այս հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել