Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օտարալիզության մրցանակները

Մայիս 20,2011 00:00

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում ամփոփեց «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան մրցանակաբաշխության» արդյունքները: Ըստ քվեարկության, առաջին կարգի օտարալեզ ճանաչվեց ՀՀ նախագահը, երկրորդ կարգի՝ ՀՀ վարչապետը: Երրորդ կարգի օտարալիզությունը բաժին ընկավ 69 պատգամավորների, որոնք 2010 թ. դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի եւ Հանրակրթության օրենքներում փոփոխությունները: Երեք մրցանակակիրները ընտրվել են տասը թեկնածուներից՝ առցանց քվեարկությամբ: Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ՝ Աշոտյանի եւ Դելյանովի պատկերներով եւ 30 դրամի չափով դրամական պարգեւ: Մնացած յոթ մասնակիցներին պատվոգրեր հասան: Մրցանակի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են www.tinyurl.com
/otaralez հասցեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել