Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծրարները կստուգվեն

Մայիս 20,2011 00:00

«Առավոտի» մայիսի 4-ի համարում տպագրված «Անստորագիր նամակից՝ իրավունքի վտանգում» հրապարակման մեջ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը անդրադարձել էր ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի՝ մամուլում արված այն հայտարարությանը, թե անձամբ է հետեւելու, որպեսզի բացառվի թեստերի արտահոսքը: Պատգամավորը նաեւ նշել էր, որ նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին ու ցանկացել տեղեկանալ, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում թեստերի արտահոսքը բացառելու ուղղությամբ: Այս առիթով ԳԹԿ մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ իրականացնում են բազմաթիվ միջոցառումներ: Նրա խոսքով, դրանցից մեկն էլ այն է, որ ամեն ոք չի կարող մուտք ունենալ ԳԹԿ տպարան, իսկ ներս մտնողները առանց բջջային հեռախոսների եւ պայուսակների են, որեւէ թուղթ տպարանից դուրս չի գալիս: Պարոն Նասիբյանը նաեւ շեշտեց, որ տպարանում իրականացվող բոլոր գործողությունները՝ սկսած տպագրումից, ավարտած փաթեթավորմամբ, տեսաձայնագրող սարքերի տեսադաշտում են: Այս ամենից զատ, ԳԹԿ-ն ուրիշ բան էլ է մտածել. 9-րդ դասարանի քննությունների օրը ԳԹԿ ներկայացուցիչները պատահական ընտրությամբ մտնելու են դպրոցներ՝ ստուգելու համար թեստերի ծրարների փակ լինելը: Դա տեղի է ունենալու առավոտյան 9.30-10.30-ը, որովհետեւ քննությունները մեկնարկում են ժամը 11-ին, եւ ստացվում է, 10.30, ըստ էության, ծրարները պետք է փակ լինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել