Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վախկոտն ու «քցողը» դուք եք»

Մայիս 20,2011 00:00

\"\"Ըստ էության, դա է հակադարձում Ռոբերտ Քոչարյանը

«Մեդիամաքսի» հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ «Մեդիամաքս»-ին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի «ընդդիմության արձագանքը տաղտկալիության աստիճան կանխատեսելի եղավ»։
«Ինչպես եւ սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հիստերիկ արձագանք առաջացրեց ՀՀՇ-ի կողմից։ Հիշեցված ճշմարտությունը եւ ասվածի դեմ փոքրիշատե համոզիչ փաստարկների բացակայությունը հանգեցրին առավել ծեծված քարոզչական հնարքների ակտիվացման, ինչպիսիք են Հաագայի դատարանի, «միլիարդների», «բազմաթիվ հանցագործությունների» ու այլեւայլ հեքիաթների մասին հիշատակումները։
Շրջանառության մեջ դրվեցին նոր զառանցանքներ, ինչպիսիք են, ասենք, «Քոչարյանը վախեցել է», «Քոչարյանը փորձում է ասել, թե կքաշի գործող նախագահին իր հետեւից», «փորձում է քցել իրավապահ մարմիններին՝ ողջ մեղքը բարդելով նրանց վրա» եւ այդպես շարունակ՝ նույն ոգով։ Ցավոք, պարոնայք ընդդիմադիրները չափում են նախագահ Քոչարյանին իրենց արշինով։ Ցինիզմն ու անպարկեշտությունը այստեղ անսահման են. «վախի» եւ «քցելու» մասին (իրենց իսկ բառապաշարով) խոսում են նրանք, ում առաջնորդը, վախենալով, թաքնվեց մարտի 1-ին իր տան բարձր պարսպի հետեւում եւ, ըստ էության, «քցեց» կողմնակիցներին։ Երկիրն ու մարդիկ լավ են ճանաչում Ռոբերտ Քոչարյանին։ Նա կարիք չունի արդարանալու, ինչ-որ տեղ որեւէ մեկին քաշելու իր հետեւից, նրան անհնար է վախեցնել, եւ նա երբեք չի «քցում»: 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները լիովին ծանրացած են Տեր-Պետրոսյանի խղճին՝ որպես մարդկային զոհերի հանգեցրած անկարգությունների հիմնական ոգեւորողի եւ, ըստ էության, կազմակերպչի։ Եվ հենց արածի համար պատասխանատվությունից երկյուղն էլ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՀՇ-ի (Տեր-Պետրոսյանի) հարձակումների հիմնական դրդապատճառն է»,- այսպես են լրատվական կայքերը վերաշարադրում Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հարցազրույցը «Հայոց Աշխարհ» թերթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել