Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՎԱԶԳԵՆՈՎ ՊԱԿԱՍ

Մայիս 20,2011 00:00

Մայիսի 18-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 29-ին կայանալիք Իջեւանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 27 թեկնածու, որոնց մեջ կա երկու Վազգեն Մարգարյան. Վազգեն Վոլոդյայի Մարգարյան (Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ, անկուսակցական) եւ Վազգեն Սանդրոյի Մարգարյան՝ նախկին ազատամարտիկ, անկուսակցական:
Թիվ 41 ԸԸՀ նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ Վազգեն Սանդրոյի Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին նա հայտնել է, թե Ռուսաստան է մեկնում:
Տավուշի մարզում տարածվող «Տեսանկյուն» թերթը իր կայքում՝ www.tesankyun.am, ավագանու վիրտուալ ընտրություն է նախաձեռնել, որին ակտիվորեն են մասնակցում իջեւանցիները: Մայիսի 19-ին արդեն քվեարկել էր մոտ 800 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել