Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ

Մայիս 20,2011 00:00

\"\"ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւուրգյանը, ով նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահն է, բնապահպանության նախարարի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի, Գեղարքունիքի մարզպետի, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքներն է քննարկել՝ հենց տեղում:
Փոխվարչապետին ասել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներում, հունիսի 15-ից լողափերը կարող են ընդունել այցելուներին:
Մայիսի 16-ին «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ հիմնադիր Անահիտ Թարխանյանը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ պնդում էր, որ հանրային լողափի համար իրենց տնօրինած տարածքներն են օգտագործվում: Արմեն Գեւորգյանին ասել են, որ նամակում բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում՝ «Սեւան ազգային պարկը» ընտրել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, մտահոգվելու կարիք չկա:
Իսկ ահա 1900,25 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման ընթացքը մտահոգիչ է: Այս նիշից ներքեւ մոտ 150 շինություն կա, որոնց սեփականատերերը կամ վարձակալները թեեւ տեղեկացվել են ապամոնտաժման պահանջի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել: Այս հարցին «Սեւան ազգային պարկի» խորհուրդը դեռ կանդրադառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել