Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻԼԱՎՅԱՆԻ ԴԵՄ

Մայիս 20,2011 00:00

\"\"ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի, «Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն» ՍՊԸ տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության՝ 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ-ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ՝ 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով՝ իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊԸ-ի տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել