Ասում են՝ տեսնողը տեսնում է, լսողը լսում է, սակայն այսօրվա հերոսներն անտարբերության են մատնվել հասարակության կողմից: Մոր բանտարկվելուց հետո նկարում պատկերված երեխաներին ուղարկել են հատուկ տիպի մանկատուն: Որոշ ժամանակ անց երեխաները չմերվեցին տեղի պայմաններին: Մանիկ տատը պատմում է, թե ինչպես են առանց իր իմացության երեխաներին հատուկ տիպի մանկատնից տեղափոխել «Զատիկ» մանկատուն: Այնտեղ էլ դժվարություններ կային երեխաների համար, այդ պատճառով Երեւանյան լճի հարեւանությամբ, «Լճափ» բենզալցակայանից մի քանի մետր հեռու նրանք ընտրեցին իրենց բացօթյա ապաստանը: 5 երեխաներից 2-ը տղա է, եւ Մանիկ տատը նրանց տեղավորում է մի վերմակի տակ: Անձրեւ, թե արեւ, միեւնույն է նրանց համար, նրանք օթեւան չունեն եւ ապրում են հասարակության բաց հայացքի ներքո: