Google Nexus S ամենանորարար եւ ժամանակակից սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել հայաստանյան շուկայում առաջին Google Nexus սմարթֆոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել՝ ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը Հայաստանում: Samsung եւ Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ): Այս համակարգի, ինչպես նաեւ 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի եւ 16 ԳԲ ներքին հիշողության շնորհիվ Google Nexus S սմարթֆոնը ներկայումս գոյություն ունեցող ամենաարագագործ հեռախոսներից է:
Nexus S-ում առաջին անգամ ներկայացված է Contour Display տեխնոլոգիան, որի հիման վրա ստեղծված գոգավոր էկրանն ապահովում է օգտագործման բացառիկ հարմարավետություն: Իսկ նորարարական Near Field Communication (NFC) տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է տվյալների փոխանակում NFC չիպերով ապահովված օբյեկտների հետ: Այս սմարթֆոնում ի սկզբանե ներկայացված են Google-ի լավագույն հնարավորությունները, ինչպիսիք են՝ Google Search-ը, Google Maps-ը, Mobile Instant-ը, Google Earth-ը եւ այլն… Ավելին, Nexus S օգտագործողները առաջինը կստանան բոլոր թարմացումներն ու կօգտվեն բոլոր ապագա նորամուծություններից, ինչպես նաեւ կարող են օգտվել Android Market-ում առկա անվճար եւ վճարովի բոլոր ծրագրերից եւ խաղերից: Հիշեցնենք, որ Google ընկերությունն Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է դարձրել Հայաստանում: Android Market-ից ծրագրեր կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:
Google Nexus S-ն արժե 295000 դրամ: Նրանք, ովքեր ձեռք կբերեն Google Nexus S սմարթֆոն, կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 147500 դրամ բոնուս: Այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկ՝ առանց կանխավճարի: