Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ

Մայիս 20,2011 00:00

«Հուսով եմ, որ մշակութային համագործակցությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ կլինի բավականին արդյունավետ, քանի որ հենց մշակույթն է միավորում մեր երկրները»,- «Արմինֆոյի» մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Բելառուսի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Կարաչեւսկին՝ մշակութային համագործակցության շուրջ հայ-բելառուսական պայմանագրի ստորագրման ընթացքում: Կարաչեւսկին նշել է, որ Բելառուսի պատվիրակությունը, որի կազմում Հայաստան են ժամանել մշակույթի գործիչներ, ծրագրում է ծանոթանալ Հայաստանի մշակութային հուշարձաններին: «Մենք ձգտում ենք դուրս գալ նոր շուկաներ, մասնավորապես՝ փորձ կիսել վերականգնման եւ թանգարանային գործի ոլորտում: Քանի որ Հայաստանը հարուստ պատմական ժառանգություն ունի, կարծում եմ, այդ ոլորտի զարգացումը չափազանց կարեւոր է»,- ասել է նա: Կարաչեւսկին նաեւ հույս է հայտնել, որ մայիսի 18-23-ը Հայաստանում ընթացող Բելառուսի օրերը խթան կդառնան համագործակցության ամրապնդման ուղղությամբ ավելի որոշակի քայլերի մոտենալու համար:  Հայաստանում Բելառուսի օրերի շրջանակներում Երեւանում նախատեսվում է անցկացնել կինոդիտումներ, ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառք, ինչպես նաեւ համերգներ՝ բելառուսական համույթների մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել