Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2000 ԴԻՏՈՐԴ

Մայիս 20,2011 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ՀԱԿ-ի մամուլի հաղորդակցության, Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ՝ սկսելու երկխոսություն՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով: Զուրաբյանը նշել է, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ եւ նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական այնպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել