Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋՆԱՄԱՏ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ՉԻ՛ ԱՐԳԵԼՎՈՒՄ

Մայիս 20,2011 00:00

Նախկին համակարգային վերլուծաբան Ռոբերտ Էկասը դատի է տվել Օրեգոնա նահանգի Կլակամաս շրջանի ոստիկաններին: Տղամարդը օրենքի պաշտպաններին մեղադրում է իր քաղաքացիական ազատության խախտման մեջ, պահանջում է ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներ: Էկասի բողոքի էությունն այն է, որ ոստիկանները նրան կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա երկու անգամ նրանց միջնամատ է ցույց տվել: Երկու դեպքում էլ, նրա խոսքերով, կանգնեցնելու պատճառները անհիմն էին, իսկ մի ոստիկան նրա վրա բղավել է:
Neonews.am-ը գրում է՝ Լոուրենս Վուլֆայի քրեական գործերով դատապաշտպանի խոսքերով, ոստիկաններին միջնամատ ցույց տալը չի արգելվում: Սակայն, եթե գործը հասնի ատենակալների դատարան, ոստիկանները ամենայն հավանականությամբ կպնդեն, որ կասկածել են վարորդի սթափությանը, այդ պատճառով էլ կանգնեցրել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել