Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ

Մայիս 19,2011 00:00

\"\"Աստղագետները վկայում են, որ հորոսկոպի նշանը կանանց հնարավորություն կտա պարզել ամբողջ ճշմարտությունը զուգընկերոջ մասին, մասնավորապես այն, թե ինչպիսին են նրանք անկողնում: Եվ այսպես.
Խոյեր- Միշտ ստիպված է լինում ինչ-որ բան զոհել հանուն սիրելիի: Հակված չէ դավաճանության: Սեքսով է զբաղվում դեմքի ողբերգական արտահայտությամբ` ենթադրելով, որ դա վերջին անգամ է: Չափազանց խանդոտ է, միասեր:
Ցուլ- Բարի եւ իր ուժերի վրա վստահ տղամարդ: Վստահ է, որ կնոջ համար միակ հենարանն է: Հաճախ կնոջ հանդեպ հայրական հոգատարություն է ցուցաբերում: Սեքսում նախընտրում է ստանդարտը: Նրանից անակնկալներ չես սպասի:
Երկվորյակներ- Բարդ կերպար է: Նրա կյանքում միշտ պետք է երկուսը լինեն: Նրա երկրորդ կեսը կամ նրա զուգընկերուհին է, կամ նրա երկրորդ էությունը: Նրանք լի են տհաճ անակնկալներով: Սեքսի մեջ եսասեր չէ: Փորձում է զուգընկերուհուն հաճույք պատճառել: Եթե դա նրան չի հաջողվում, դեպրեսիայի մեջ է ընկնում:
Խեցգետին- Ուշադիր է, հոգատար: Հաճախ չափից դուրս զգացմունքայնությունից նրա հետ ոչ թե սեքս է ստացվում, այլ արցունքոտ գրկախառնումներ: Այդ պատճառով էլ սեքս անել այդքան էլ չի սիրում: Տարիքի հետ անտանելի է դառնում:
Առյուծ- Օրիգինալ կերպարներ են: Նրա դեպքում եսասիրությունն անցնում է բոլոր թույլատրելի չափերը: Նրանք անմիջապես նվաճում են կնոջը: Կինը, որի հետ նա սեքսով է զբաղվում, պիտի հասկանա, որ իրեն տիեզերական ծառայություն է մատուցված:
Կույս- Եսասեր է, իր տեսակի մեջ եզակի: Սիրում է հաճոյախոսություններ անել: Անկողնում նախաձեռնող չէ: Կրքոտ սեքսի փոխարեն կգերադասի գիրք կարդալ կամ հեռուստացույց դիտել: Նրան անկողին կարելի է մտցնել միայն խնդրել-աղաչելով:
Կշեռք- Առաջին հայացքից ընտանիքին չափազանց նվիրված է: Սակայն եթե նրան չբավարարի սեռական կյանքը, առանց ժամանակ կորցնելու կդավաճանի կնոջը կամ ընկերուհուն: Սեքսի ժամանակ մոռանում է իր մասին` փորձելով հաճույք պատճառել զուգընկերուհուն:
Կարիճ- Քայլող սեքս է, հորոսկոպի ամենասեքսուալ նշանը: Կարող է զուգընկերուհուն լսել մեծ ուշադրությամբ, սակայն սեքսից հրաժարվելու ոչ մի պատճառաբանություն չի ընդունի: Սեքսի հարցում նա անգերազանցելի է: Քչերն են ի զորու բավարարել նրա սեքսուալ երեւակայությունը: Եթե անգամ նման բան լինում է, ապա այդ կինը մնում է նրա հիշողության մեջ որպես «կռվի դաշտում» հաղթած:
Աղեղնավոր- Նվիրված է ընտանիքին, ապահովում է ընտանիքի անդամներին ամեն ինչով: Սեքսով զբաղվում է պիոների պես` արագ եւ ժրաջանորեն: Ամեն դեպքում նրա համար առաջին տեղում բիզնեսն է: Ցանկանում է շատ երեխաներ ունենալ: Սեքսի իմաստը հասկանում է միայն մեծ հասակում, երբ դրանով զբաղվելն արդեն անհնար է լինում:
Այծեղջյուր- Ատում է կանանց` գտնելով, որ նրանք զուրկ են բանականությունից: Կարծում է, որ կնոջ տեղը խոհանոցում է, եւ նա ձայնի իրավունք ունի միայն մարտի 8-ին: Նրան քիչ է հետաքրքրում անկողնում զուգընկերուհուն հաճույք պատճառելը:
Ջրհոս- Սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Օժտված է բարձր ինտելեկտով: Սեքսի մեջ նախաձեռնող է: Սիրում է ազատություն, ինչպես մարմնական, այնպես էլ հոգեւոր: Կդավաճանի այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունը ներում է:
Ձուկ- Եթե դավաճանի, զուգընկերուհին այդ մասին երբեք չի իմանա: Ընտանիքում անկեղծ է երեւում: Սեքսում հաճախ է փորձեր անում, միշտ նորություն է փնտրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել