Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է նախորդ ամսվա դիրքը՝ մնալով 62-րդ հորիզոնականում: Փոփոխություն չի կատարվել նաեւ առաջին տասնյակում: Իսպանիան շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են՝ 2. Հոլանդիա, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5.Արգենտինա, 6. Անգլիա, 7. Ուրուգվայ, 8. Պորտուգալիա, 9. Իտալիա, 10. Խորվաթիա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում մեր ընտրանու մրցակիցները նույնպես մնացել են նախկին դիրքերում: Ռուսաստանը 18-րդն է, Իռլանդիան՝ 34-րդը, Մակեդոնիան՝ 85-րդը, Անդորրան առաջվա պես հաշվարկից դուրս է: Միայն Սլովակիան է, որ մեկ աստիճան առաջընթաց է գրանցել՝ հանգրվանելով 26-րդ հորիզոնականում: