Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Մայիս 19,2011 00:00

\"\"Թբիլիսիում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ  անհատական առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի առաջատար շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Էլինան ամուսնանալուց հետո մոտ երկու տարի բնակվում է Հոլանդիայում, սակայն շարունակում է հանդես գալ Հայաստանի շախմատային դրոշի ներքո՝ ամեն հերթական մրցաշարում էլ ավելի բարձրացնելով Հայոց եռագույնի հեղինակությունն ու վարկը: Թբիլիսիում մեր առաջատար շախմատիստուհին Եվրոպայի թագի համար 130 մասնակիցների պայքարում 11 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ նվաճեց Հին աշխարհամասի բրոնզե մեդալը: Իսկ  չեմպիոն հռչակվեց Վիկտորիա Սմիլիտեն (9,0 միավոր):
«E3e5.com»-ի տեղեկացմամբ, լիտվուհի գրոսմայստերը, որ Եվրոպայի առաջնությունների մասնակցության տարիների փորձ ունի, սրանից առաջ երեք անգամ՝ 2003, 2008 եւ 2010 թվականներին, հարկադրված է եղել բավարարվել արծաթե մեդալով: Իսկ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը 8,5 միավորով նվաճել է բուլղարացի հանրաճանաչ շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել