Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ-Ն ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Մայիս 19,2011 00:00

Երեկ ԵՊՀ-ն համագործակցության պայմանագիր կնքեց Երեւան քաղաքի 5 ավագ դպրոցների հետ, ըստ որի` այդ դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ (հոսքեր): Նախկինում ԵՊՀ-ի եւ ավելի քան 30 դպրոցների միջեւ եղել են համաձայնագրեր՝ կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. աշակերտներին տրամադրվել է խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են ճանաչողական այցեր ԵՊՀ: Իսկ այսուհետեւ ԵՊՀ-դպրոցներ համագործակցությունը տեղափոխվում է նոր փուլ: Ըստ պայմանագրերի` ավագ դպրոցները պետք է կազմակերպեն հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ՝ դպրոցի աշակերտների եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի միջեւ: Երեւանի պետական համալսարանն էլ իր հերթին պարտավորվում է նպատակային դասարաններում ուսումնառության կազմակերպման նպատակով անհրաժեշտության դեպքում դպրոցներին ապահովել առարկայական ծրագրերով եւ մասնագետներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել