Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Մայիս 19,2011 00:00

\"\"Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհին (նկարում) եւ նրա հրաժարականը պահանջող ընդդիմությունը պայմանավորվել են, որոշակի փոփոխություններով հանդերձ, ստորագրել երկրում իշխանությունը հանձնելու ծրագիրը, որը ներկայացրել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը: Reu
ters-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Յախիա Աբու Ուսբուան: Նախատեսվում էր, որ համաձայնագիրը ստորագրվելու է չորեքշաբթի օրը: Որեւէ այլ մանրամասնություն խնդրո առարկայի շուրջ՝ չի հաղորդվում: Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջարկած ծրագրով նախատեսվում է, որ ընդդիմության եւ կառավարության միջեւ անցումային իշխանություն ձեւավորելու մասին համաձայնագրի ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում Սալեհին հրաժարական է տալու:
Եմենում, որն արաբական ամենաաղքատ երկրներից մեկն է, արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ երկիրը 32 տարի գլխավորած նախագահ Սալեհի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են ընթանում: Հակակառավարական այդ ցույցերի համար խթան էին դարձել Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունները, որոնց արդյունքում այդ երկրների նախագահները ստիպված էին եղել հրաժարական տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել