Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թարմացվեց նախարարության կայքը

Մայիս 19,2011 00:00

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ արդիականացվել է եւ երեկ հանրությանը ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը: Շնորհանդեսին ներկա բոլոր շահագրգիռ կողմերն էլ համակարծիք էին, որ նոր կայքը՝ նոր հնարավորություններով, նպաստելու է թափանցիկ աշխատանքին: ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը հույս հայտնեց, որ կայքը լինի արդիական, բովանդակությամբ լեցուն, տեսքով՝ ձգող:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն էլ նկատեց, որ կայքում տեղադրված են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բոլոր տեղեկությունները, ինչն այսօր եզակի երեւույթ է: Ըստ Շուշան Դոյդոյանի, կարեւոր է, որ պետական կամ համայնքային իշխանությունները պատասխանեն ստացած հարցումներին՝ ինֆորմացիան մատչելի լինի, սակայն շատ ավելի կարեւոր է, երբ նույն կառույցները սեփական նախաձեռնությամբ են ինֆորմացիա տարածում, իսկ կայքը դրա լավագույն ձեւերից մեկն է: ՀՀ տարածքային կառավարման նախարարության արդիականացված կայքը կապակցված է Հայաստանի 10 մարզպետարանների պաշտոնական կայքերի հետ: Մեկ ամիս անց մարզպետարանների կայքերն էլ նոր տեսքով կներկայանան հանրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել