Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովիկ Թամամյանի խափանման միջոցը՝ կալանքը: Թամամյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, այդ պատճառով՝ ծանր հետեւանքներ առաջացնելու համար, ազատությունից զրկված է այս տարվա մարտի 24-ից:
Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը դատարան է ներկայացվել Հատուկ քննչական ծառայության կողմից: