Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ

Մայիս 19,2011 00:00

Երեկ «Արդար դատաքննության իրավունք» թեմայով հրավիրած ֆորումում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց այս տարվա հունվարից «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում» տեղի ունեցած փոփոխությունը, համաձայն որի՝ պաշտպանն այսուհետ իրավունք ունի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին գրությամբ դիմել Արդարադատության խորհրդին, հաղորդում է aysor.am-ը: «Կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում իրավունք ունեմ տալ դատական ակտի ավարտից մեկ տարվա ընթացքում: Եթե կարողանանք տեսնել կոպիտ դատավարական ու նյութական նորմերի փաստարկներ ու խախտումներ, կդիմենք Արդարադատության խորհրդին»,- ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությամբ ինքը կոնկրետ մարդու շահ չի ներկայացնում ու որեւէ անհատի լոբբինգ չի անում: «Քանի դեռ լրատվամիջոցները պաշտպանում են ՄԻՊ-ին, իմ ձայնը կարող է ավելի լսելի լինել՝ Փաստաբանների պալատի հետ համատեղ հանդես գալով»,- հիմնավորեց օրենքի դրույթի կիրառելիությունը Կ. Անդրեասյանը: Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում տվյալ դատավորի հետ կապված խախտումները կամփոփվեն ու հրապարակային ձեւով կներկայացվեն հանրությանը, միեւնույն ժամանակ պաշտպանն այն կներկայացնի որպես վիճակագրություն:
«Սահմանադրական դատարանը մեզ զրկեց հնարավորությունից՝ միջամտել գործի վարման ընթացքում: Կարծում եմ՝ ճիշտ արեց դատարանը, քանի որ ոչ ոք իրավունք չունի միջամտել ընթացքին: Բայց մարդիկ դատից հետո դիմում են պաշտպանին՝ դատարաններից պաշտպանելու համար, ու մենք ստիպված ենք լինում ասել, որ չենք կարող ձեզ համար արդարացի վճիռ ստանալ: Իսկ քաղաքացիները, եթե գործը չի լուծվելու, շահագրգիռ չեն շարունակելու պայքարը»,- մեկնաբանեց Կ. Անդրեասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել