Օրերս Երեւանի բնակիչ Մարիամ Նահապետյանը գնել է հայկական ընկերություններց մեկի արտադրության յոգուրտ, եւ ուտելիս յոգուրտի մեջ սատկած մեղու է հայտնաբերել: «Այսօր ընդմիջմանը որոշել էի առողջ ապրելակերպին հետեւել եւ յոգուրտ ուտել: Գնեցի, կեսը կերա, մեկ էլ արի ու տես՝ շահում գտա. յոգուրտի մեջ սատկած մեղու կար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Նահապետյանը: Երբ Մարիամը դիմել է ընկերության պատասխանատուներին, ընկերությունից սպառողի դժգոհությանը շատ օպերատիվ արձագանքել են. գնացել են, տեղում հետազոտել իրենց արտադրած մեղվով համեմված յոգուրտը եւ այն իրենց հետ վերցնելով՝ խոստացել, որ կպարզեն արտադրման թիվը եւ կգտնեն մեղավորներին: