Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Report.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ այն կոնկրետ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ չէ: Հարցին՝ արդյոք տեղյա՞կ եք, որ Վազգեն Խաչիկյանը, ըստ շրջանառվող լուրերի, հանրապետությունում չէ, եւ այս հանգամանքը չի խանգարի գործի ընթացքին, Շահեն Տոնոյանը պատասխանեց, որ գործ հարուցելիս իրենց պետք չէ իմանալ, թե ով որտեղ է գտնվում, եւ տվյալ գործով հետագայում անցնող հավանական անձինք պարտադիր չէ, որ գործ հարուցելու պահին լինեն հանրապետությունում: Ըստ տեղեկությունների՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը Գերմանիայում է՝ բուժման նպատակով: