Lragir.am-ը, վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի իր աղբյուրները, նշում է, որ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել վերջերս Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Միքայել Հասրաթյանը: Նույն աղբյուրների պնդմամբ, հրաժարականի պատճառը Երեւանում իրականացվող մի քանի նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է եղել, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը: