Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԵԼԵՑ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիս 19,2011 00:00

Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, մայիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցադրված նյութերին, որոնք նրան ներկայացրին «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը եւ թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը: Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց Ազգային ժողովում ստեղծվելիք թանգարանում նաեւ Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, ինչպես նաեւ թանգարանից ցուցանմուշներ ունենալ: ԱԺ նախագահը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետական, քաղաքական մեծ գործիչ Կարեն Դեմիրճյանն իր հայրենասիրությունն ապացուցել է հայրենաշինությամբ: «Նա մեծ ներդրում ունի մեր պետության, պետականության կայացման գործում, մեծ գործեր ունի թողած մեր ժողովրդին»,- երախտագիտությամբ ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ թանգարան իր այցելությամբ ցանկանում է եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել