Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՅՈՒՄԵՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՀԱՅԻ

Մայիս 19,2011 00:00

Տյումենում անհայտ անձինք չորս հայի են սպանել: Ինչպես հայտնում է news.am-ը, մայիսի 17-ի գիշերը երկու անհայտ եւ դիմակավորված անձինք ներխուժել են Կույբիշեւի փողոցի բակ եւ սպանել երկու տղամարդու եւ երկու կնոջ՝ 30-ից 58 տարեկան: Քննության վարկածով սպանության պատճառը սպանվածներից երկուսի առեւտրային եւ քրեական գործունեությունն է: Նրանք նախկինում դատված են եղել կողոպուտի եւ մեքենայությունների համար: Ըստ իրավապահների, ազգամիջյան հողի վրա կատարված հանցագործության փաստեր չեն հայտնաբերվել: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել