Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Մայիս 19,2011 00:00

«Արմինֆո»-ի հաղորդմամբ, Պոդմոսկովիեի իրավապահ մարմինների աշխատակիցը երեկ հաղորդել է, որ մայիսի 17-ի երեկոյան Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ադրբեջանից եւ Հայաստանից ժամանածների միջեւ: Աղբյուրի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում, Օկտյաբրսկի ավանի Տեքստիլշիկների փողոցում: Ծեծկռտուքի ընթացքում երկու կողմերն էլ կիրառել են սառը եւ տրավմատիկ զենք: Արդյունքում՝ 24-ամյա մի տղամարդ զոհվել է տեղում՝ դանակի հարվածից, յոթին տեղափոխել են հիվանդանոց՝ հրազենային եւ սուր-կտրող գործիքից ստացված վերքերով: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են տրավմատիկ զենքի շուրջ 17 պարկուճ: Ընթանում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել