Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐԺԱՌՒԹՆԵՐՆ Ա՞ՅԼ ԵՆ

Մայիս 19,2011 00:00

\"\"

Վերջին օրերին ճարտարապետները ակտիվորեն քննարկում են ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման խնդիրները: Մասնավորապես, քննադատությամբ է հանդես եկել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Առավոտի» խնդրանքով խնդիրը մեկնաբանել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Իրականում ՃՄ ղեկավարի կողմից բարձրացված այս ողջ աղմուկն ունի հետեւյալ շարժառիթները. առաջինը՝ սպասվող համագումարից առաջ ապատեղեկատվության միջոցով հերթական անգամ հանրության ուշադրությունը շեղել՝ փորձելով խուսափել սեփական գործունեության քննադատությունից: Եվ երկրորդը. ընդդիմախոսության հիմնական պատճառը առաջիկայում Ճարտարապետության ազգային պալատի ձեւավորումն է: ՃՄ ոչ լեգիտիմ ղեկավարությանը հատկապես վրդովեցրել է այն, որ Ճարտարապետության ազգային թանգարանում օրերս մեր կողմից հրավիրված լայն մասնագիտական խորհրդակցության ընթացքում մասնակիցների մեծամասնությունը հանդես է եկել հօգուտ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքի միջոցով Ճարտարապետության ազգային պալատի ստեղծմանը, ինչի արդյունքում Ճարտարապետների միությունը կկորցնի իր այսօրվա դերակատարությունը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել