Իսրայելցի մի ամուսնական զույգ իր նորածին աղջկան Like է անվանել` ի պատիվ «Facebook»-ի «Like» կոճակի: Երեխայի հոր` Լիոր Ադլերի կարծիքով, աղջկան Like անվանելը շատ օրիգինալ միտք է. այն ժամանակակից է եւ նորարարական: Ըստ նրա, երբ նորածին երեխայի նկարը փակցրել է «FB»-ի իր էջին, ընկերները 40 «Like» են տվել: Ահա այստեղից էլ եկել է երեխային Like անվանելու մտահղացումը: