Մայիսի 22-ին Լաս-Վեգասում կանցկացվի ամերիկյան «Billboard» շաբաթաթերթի երաժշտական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը: Սա այս սեզոնի ամենասպասված երաժշտական իրադարձությունն է, քանի որ համաշխարհային մեծության շատ աստղեր, ովքեր նոմինացված են «Billboard»-ում, անհամբեր սպասում են այդ օրվան: Ըստ theplace.ru-ի՝ հանգիստ է միայն երգչուհի Բիոնսեն. նա արդեն գիտի, որ այս անգամ իրեն է բաժին ընկել «Billboard Millenium Award»-ը (Հազարամյակի մրցանակ) :
«Billboard Millenium Award» մրցանակը հանձնվում է ոչ ամեն տարի, եւ միայն այն արվեստագետներին, որոնց ներդրումն արվեստում, իրոք, կարելի է համարել ահռելի: Այս անվանակարգում մինչ այդ նոմինացվել եւ մրցանակ են ստացել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը եւ երգչուհի Մրայա Քերին: Բայց գերաստղերի համեմատությամբ՝ Բիոնսեն այս պատվին արժանացավ շատ կարճ ժամանակահատվածում՝ նրա երաժշտական կարիերան սկսվել է ընդամենը 2003 թվից: Այդ ժամանակահատվածում երգչուհու ալբոմները 16 անգամ ստացել են «Գրեմմի» մրցանակ, իսկ վաճառքի տիրաժը հատել է 30 միլիոնի սահմանը: