Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առայժմ՝ միայն տեղացի ֆուտբոլիստներով

Մայիս 18,2011 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական (Մ 21) հավաքականները երեկվանից Ֆուտբոլի ակադեմիայում համատեղ երկօրյա ուսումնամարզական հավաք են սկսել: Ազգայինը նախապատրաստվում է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ընտրանու հետ հանդիպմանը, իսկ երկրորդը՝ Հին աշխարհամասի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության շրջանակներում՝ Չերնոգորիայի իր հասակակիցների հետ ընկերական խաղին:
Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս անգամ հավաքի հրավիրել է միայն հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆոտբոլիստ թեկնածուներին: Նրանք են.
Դարպասապահ:
Ստեփան Ղազարյան («Փյունիկ»):
Պաշտպաններ:
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Միկա»), Վալերի Ալեքսանյան («Ուլիս»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Միկա»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններ:
Զավեն Բադոյան («Իմպուլս»), Արտակ Դաշյան («Բանանց»),  Արտակ Գրիգորյան («Ուլիս»):
Հարձակվողներ:
Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»):
Իսկ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքի հրավիրել է հավաքականի 23 թեկնածուի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել