Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիշչուկը շարունակում է հիացնել

Մայիս 18,2011 00:00

\"\" \"\"

Երբ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարին մասնակցելուց եւ ՖԻԴԵ-ն ազատված տեղը տվեց Ալեքսանդր Գրիշչուկին, բոլորը մտածում էին, թե ռուսաստանցի գրոսմայստերը, ամենայն հավանականությամբ, ընդամենը լրացնում է թափուր տեղը եւ, չհասցնելով հարկ եղածի չափով նախապատրաստվել, քառորդ եզրափակչից արդեն կհամալրի երկրպագուների շարքը: Սակայն Գրիշչուկն այլ կերպ է մտածում ու գործով ապացուցում է, որ ինքն ամենեւին էլ պատահական չի հայտնվել հավակնորդների մրցաշարում: Քառորդ եզրափակչում ամբողջ աշխարհի համար անսպասելի պայքարից դուրս մղելով բացահայտ ֆավորիտ Լեւոն Արոնյանին, Գրիշչուկը կիսաեզրափակչում հանդիպեց իր հայրենակցի՝ Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս անգամ էլ պայքարը դաժան ընթացք ունեցավ եւ միայն կանոնակարգով նախատեսված բլից մրցաշարում նա մեկ միավորի առավելություն ստացավ՝ 5,5:4,5:
Անզիջում պայքարում անցավ նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդի եւ ամերիկացի Գատա Կամսկու հակամարտությունը, որում հաջողությունն ուղեկցեց Գելֆանդին՝ 6,0:4,0:
Այսպիսով, հավակնորդների մրցամարտի եզրափակիչ փուլում եկող տարի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունքի համար մայիսի 19-ին պայքարի մեջ կմտնեն Ալեքանդր Գրիշչուկն ու Բորիս Գելֆանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել