Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է

Մայիս 18,2011 00:00

\"\"Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցներն ավարտում են պայքարը: Իններորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով միավորը բաժանեց աշխարհի լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Տատյանա Կոսինցեւայի հետ: Կես միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Նա ոչ-ոքի խաղաց Չեխիայի ներկայացուցիչ Կատերինա Նեմցովայի հետ: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտվեց ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին: Նույն օրը իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին նաեւ Նելլի Աղինյանը, Աննա Հայրապետյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, սակայն նրանք, ինչպես նաեւ Մկրտչյանն ու Գալոյանը այլեւս մրցանակային տեղերի հույս չեն կարող փայփայել: Մեր միակ ներկայացուցիչը, որ կարող է մեդալի հավակնել,  6,5 միավորով հինգերորդ տեղում ընթացող Էլինա Դանիելյանն է: Նա մեկ միավոր պակաս է վաստակել միանձնյա առաջատար Վիկտորիա Սմելիտեից (Ուկրաինա) եւ կես քայլ է զիջում 2-4-րդ տեղերը բաժանող Կատերինա Լահնոյին (Ուկրաինա), Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա) եւ Քեթեւան Արախամիա-Գրանտին (Վրաստան): Երեկ՝ նախավերջին տուրում, մեր աղջիկները խաղում էին սեւ խաղաքարերով. Էլինայի մրցակիցը Նադեժդա Կոսինցեւան էր՝ Տատյանայի քույրը, Լիլիթ Մկրտչյանինը՝ Մարիա Մանակովան (Սերբիա),  Գալոյանինը՝ Կետինո Կաչիանի-Գերսինսկան (Գերմանիա), Աղինյանինը՝ ուկրաինուհի Նատալյա Ժուկովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել