Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»՝ ՀԱԱԳԱՅՈՒՄ

Մայիս 18,2011 00:00

Հաագայում ավարտվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010թթ. ֆիլմերի ընտրանու ցուցադրությունները, որոնք կազմակերպել էր Filmhuis Den Haag-ը:
Ծրագրի բացումը տեղի է ունեցել վերջերս, ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը, բազմաթիվ կինոգետներ, կինոգործիչներ ու կինոքննադատներ:
Կինոքննադատ Ռադա Սեսիչը իր խոսքում նշել է, թե որքան է կարեւորում The Best of Golden Apricot International Film Festival ծրագիրն ու նաեւ պատմել ֆիլմերի ընտրության իր սկզբունքի մասին: «Ինձ համար շատ կարեւոր էր ընդգրկել այնպիսի ֆիլմեր, որոնք հոլանդացի հանդիսատեսին կհիշեցնեին այդ տարածաշրջանի «այլ» լինելու մասին… որը մենք բոլորս հիշում ենք Սերգեյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից, որոնք ոգեշնչող, սադրիչ, դիտարժան, արտիստիկորեն օրիգինալ ու թարմ են: Պարզվեց, որ շատ ֆիլմեր բարձրացնում են սահմանների հարցը՝ ոչ թե միայն արտաքին աշխարհի հետ, այլ նաեւ մեր ներսում»,- ասել է Ռադա Սեսիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել