Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇՈՂԸ ՍՏՈՐԱՑՎԱԾ Է

Մայիս 18,2011 00:00

Նյու Յորքի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, բռնաբարության մեջ մեղադրվող Դոմինիկ Ստրոս-Կանին՝ համաշխարհային տնտեսության ճակատագիրը որոշող մարդուն, ուղարկելով նյույորքյան հանրահայտ «Ռայկերս- Այլենդ» բանտում սպասելու իր գործով հաջորդ լսմանը: Reuters-ի փոխանցմամբ, Ստրոս-Կանը, որին շատերը տեսնում էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի, պահվում է 3,5-4 քմ մենախցում, որպեսզի կասեցվեն մյուս կալանավորների կողմից նրա դեմ  հնարավոր ոտնձգությունները: «Դա կալանավորի մեկուսացում չէ այլոց հետ որեւէ շփման իմաստով: Տվյալ դեպքում խոսքը խցակիցների կողմից նրան վնասելու հավանականությունը չեզոքացնելու մասին է, ինչը կարող է տեղի ունենալ նրա սոցիալական բարձր կարգավիճակի պատճառով»,- հայտարարել է Նյու Յորքի ՔԿՀ-ի ղեկավարության ներկայացուցիչը:
Կանը Մանհեթենի դատարանի առաջ կանգնած է եղել չսափրված, տանջված ու լարված վիճակում: Դատական այդ նիստում մեղադրողը հրապարակել է շաբաթ օրը, Նյու Յորքի Sofitel էլիտար հյուրանոցում 32-ամյա սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրանքը:Ստրոս-Կանի փաստաբանները հայտարարել են, որ նա մեղավոր չէ եւ միջնորդել էին իրենց վստահորդին ազատ արձակել 1 մլն դոլար գրավի դիմաց: Դատարանի պատասխանը մերժումն էր եղել՝ նկատի ունենալով դատախազի կողմից հնչեցրած այն մտավախությունը, թե Ստրոս-Կանն ազատության մեջ հայտնվելով՝ կարող է փախչել Ֆրանսիա:
Եթե ԱՄՀ-ի 62-ամյա ղեկավարը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում: Դատական հաջորդ լսումն այս գործով տեղի կունենա ուրբաթ օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել