Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ

Մայիս 18,2011 00:00

Միացյալ Նահանգները չի բացառում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ կիբերհարձակումները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների, մայիսի 17-ին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով բրիտանական Guardian թերթը։ «Բոլոր պետություններն ի սկզբանե ինքնապաշտպանության իրավունք ունեն, եւ մենք ընդունում ենք, որ վիրտուալ տարածքում կատարված որոշ թշնամական գործողություններ կարող են մեզ հարկադրել այնպիսի գործողությունների, որոնց պարտավոր ենք դիմել՝ մեր ռազմական գործընկերների հետ ունեցած դաշինքների շրջանակում», – ասված է Օբամայի վարչակազմի հրապարակած «Վիրտուալ տարածքի միջազգային ռազմավարություն» զեկույցում։
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը պնդում է, որ ամերիկյան գործակալություններն ամեն օր ավելի քան 100 հաքերային հարձակումների թիրախ են դառնում, եւ այս զեկույցը, փաստորեն, ակնարկ է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գործընկերներին՝ ապագայում նման հարձակումների դեպքում հնարավոր հակազդեցության վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել