Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Մայիս 18,2011 00:00

Ադրբեջանի Միլի մեջլիսը պատրաստվում է բողոքի նամակ ուղարկել Եվրախորհրդարանին՝ այդ կառույցի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւի առնչությամբ: APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Ագտայ Ասադովը:
Նամակը ձեւակերպելու համար Միլի մեջլիսում հանձնաժողով է ստեղծվելու, որը գլխավորելու է խորհրդարանի փոխնախագահ Վալեհ Ալեքսերովը: Ասադովը հայտարարել է, թե հարյուրավոր մարդկանց իրավունքները ոտնահարվում են շատ երկրներում. «Հանրահավաքների ժամանակ կրակում են մարդկանց վրա, նրանց գցում են ձիերի սմբակների տակ, բայց այդ երկրների առնչությամբ ոչ մի բանաձեւ չի ընդունվել: Իսկ Ադրբեջանում տեղի է ունեցել չարտոնված հանրահավաքի իմիտացիա եւ դրա առնչությամբ անմիջապես  նման բանաձեւ է ընդունվել: Ադրբեջանի բարին չցանկացող ուժերը երկրում զարգացում չեն տեսնում, բայց ամեն ինչ անում են մեր երկիրը վարկաբեկելու համար»:
Միլի մեջլիսի խոսնակը շեշտել է նաեւ, թե Ադրբեջանի կողմից ինքնուրույն քաղաքականություն վարելը ինչ-որ մեկին դուր չի գալիս եւ հավելել է. «Ոչ մեկը չի ուզում, որ Ադրբեջանի նման ոչ մեծ պետությունը անկախ քաղաքականություն վարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել