Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱԿ-Ի ՇԵՆՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ. ԿԱՆ ԶՈՀ ԵՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Մայիս 18,2011 00:00

Ղազախստանի Ակտոբե քաղաքում, Ազգային անվտանգության կոմիտեի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է, ենթադրաբար, մահապարտը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Բացի ենթադրյալ գրոհայինից, ոչ ոք չի զոհվել, թեեւ կան վիրավորներ:
Ղազախստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ մոտ ժամանակներս մայրաքաղաքում այդ առիթով ասուլիս կլինի, իսկ առայժմ հրաժարվել է դեպքի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անել: Տեղի ֆոտոթղթակիցներից մեկն աղբյուրին հաղորդել է, որ Ակտոբեում, որը գտնվում է ՌԴ սահմանին մոտ, մահապարտն իրեն պայթեցրել է հենց ՊԱԿ-ի շենքի ներսում: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից:
Ղազախստանի ղեկավարությունը մինչ այժմ իր ձեռքբերումն է համարել երկրում քաղաքական կայունությունը, ինչը չկա Ղազախստանի հարեւան պետություններում՝ Ղրղըզստանում, Տաջիկստանում ու Ուզբեկստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել