Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ելիզավետա թագուհին այցելում է Հյուսիսային Իռլանդիա

Մայիս 18,2011 00:00

\"\"Իռլանդացի զինվորականները գտել եւ վնասազերծել են Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի՝ Իռլանդիա կատարելիք պատմական այցի նախօրեին Դուբլինի մոտ կայանված ավտոբուսում տեղադրված ինքնաշեն ռումբը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է Իռլանդիայի մայրաքաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող Մեյնութ քաղաքում, ավտոբուսի բեռնախցիկում:
\"\"Ականազերծները ռումբի վերահսկողական պայթյուն են իրականացրել, եւ դրա մնացորդները փոխանցել են ոստիկանությանը՝ հետազոտելու համար: Այդ մասին ասված է պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Ավելի ուշ զինվորականները հաղորդել են, որ եւս մեկ կասկածելի առարկա են գտել Դուբլինի տրամվայի կանգառում, որը, պարզվել է՝ կաղապար է եղել:
Բրիտանացի միապետի՝ երեքշաբթի կայանալիք այցը Իռլանդիա, այդ երկրի՝ 1921թ.-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր, առաջինն է եւ նպատակ ունի ցույց տալու, որ երկար տարիների թշնամանքը վերափոխվել է բարիդրացի հարեւանների միջեւ հարաբերությունների: Սակայն երեքշաբթի օրը պայթյունի կանխումն ու երկուշաբթի օրը Լոնդոնում հարձակման սպառնալիքը վերստին հիշեցրել են Հյուսիսային Իռլանդիայի խնդիրների մասին: Այդ երկրի բնակչության մի մասը նախկինի նման չի ուզում Մեծ Բրիտանիայի կազմում լինել:
Բրիտանական ԱԳՆ-ն հայտարարել է, որ թագուհի Ելիզավետայի քառօրյա այցը, որն ուղեկցվում է Իռլանդիայի համար անվտանգության աննախադեպ միջոցառումներով, տեղի կունենա՝ անկախ ռումբի գտնվելու փաստից: Բրիտանական թագուհու այցը հնարավոր է եղել Հյուսիսային Իռլանդիայում վերջին տասնամյակների ընթացքում արյունալի հակամարտությունից հետո կնքված խաղաղություն շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել