Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԵՂ՝ $130 ՀԱԶԱՐԻՑ ՀԵՏՈ

Մայիս 18,2011 00:00

\"\"Մայիսի 16-ի երեկոյան հեղեղվել է անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման շենքը: Պատճառը զուգարանում ջրի փականների անսարքությունն է: Ողջ շենքի հատակները ծածկվել էին ջրի 30 սանիտիմետրանոց շերտով: Ավելի քան երկու ժամ, ժամը 22-ից մինչեւ կեսգիշեր կադաստրի տարածքային ստորաբաժանման աշխատողները եւ շենքի հարեւանությամբ ապրող նոյեմբերյանցիները սենյակներից հեռացնում էին ջուրը: Կադաստրային բազմաթիվ գործեր թրջվել են: Դեռ հայտնի չէ, վնասվե՞լ են, արդյոք, տարածքային ստորաբաժանման համակարգիչները:
Նոյեմբերյանի միլիցիայի նախկին շենքն էր նորոգվել, վերափոխվել ու տրամադրվել կադաստրի տարածքային ստորաբաժանմանը՝ այս տարվա սկզբին: Մեր տվյալներով՝ շենքի նորոգման նպատակով պետբյուջեից ծախսվել է մոտ 130 հազար դոլարին համարժեք գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել