Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները Մամիկոնյանց փողոցի թիվ 1 շենքի մոտից բաժին են բերել 28-ամյա Սերգեյ Ե.-ին, որը ս/թ մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված՝ 61-ամյա Նվարդ Պ.-ին, որը ս/թ մայիսի 12-ից հետախուզվում էր խուլիգանության եւ սուտ մատնության մեղադրանքներով: