Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 22-ամյա Գեւորգ Մ.-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Խորենացու եւ Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել է 52-ամյա Կամո Ա.-ի վարած «ԳԱԶ-22172» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ԳԱԶ-22172»-ի ուղեւորուհին՝ 60-ամյա Սիրանուշ Թ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: