Նախորդ օրը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, թե հանդիպել է ՍԴՀԿ եւ ՀՌԱԿ համաշխարհային ղեկավարների հետ՝ դաշինք ձեւավորելու հարցով: Երեկ այս առիթով «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասաց. «Այս պահին որեւիցե քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու պայմանավորվածություն չկա»: Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ականների հայտարարություններին, թե Արամ Կարապետյանը պետք է իրենց հետ բանակցեր իբրեւ ՍԴՀԿ, Նարեկ Գալստյանը նկատեց. «Այդ մարդկանց մասին խոսելը, նրանց ասածները մեկնաբանելը վաղուց արդեն անիմաստ են: Թող ասեն եւ հետո իրենց ասածից ուրախանան, մենք ավելի կարեւոր հարցեր ունենք»: