Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱ՞ՐՆ է, ՈՐ ԳԵՂԵՑԿԱՑՆԵԼՈՒ Է RANGE ROVER-Ը

Մայիս 18,2011 00:00

\"\"«Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքը վարչական պատասխանատվություն է նախատեսում այն ավտոմեքենաների տերերի համար, ովքեր իրենց մեքենաների համարանիշները փոխանցում են մեկ այլ ավտոմեքենայի վարորդի, ով ապօրինաբար շահագործում է այն: «Գործարքի» երկու կողմերն էլ օրենքի այս դրույթը խախտելու համար տուգանվում են 100 հազարական դրամով: Լուսանկարում պատկերված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված 90 ՈՈ 009 համարանիշը, «Առավոտի» տեղեկություններով, գրանցված է ԳԱԶ-3110 մակնիշի արծաթագույն մեքենայի սեփականատիրոջ՝ Արմեն Սարգսյանի անունով: Իսկ «Range Rover»-ը վարում է «Խասուրա գրուպ» ՓԲԸ-ին պատկանող «Ռոյալ» տաքսի ծառայության տնօրենը: Հուսով ենք, ճանապարհային ոստիկանությունը վարչական պատասխանատվության կենթարկի օրինախախտներին, իսկ մենք «գոլդ» համարանիշների սիրահար վարորդներին հիշեցնենք, որ ցանկալի համարանիշներ կարելի է ձեռք բերել օրենքով սահմանված կարգով՝ աճուրդի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել