«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովը որոշել է մայիսի 19-ին, ժամը 16-ին, Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում անցկացնել 2010-2011թթ. Օտարալիզության մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում հայտնի կդառնան առցանց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրված հաղթողների անունները: Ըստ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության, մրցանակաբաշխության հավակնորդներն են այն 69 պատգամավորները, ովքեր 2010թ. դեկտեմբերին ԱԺ-ում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի եւ հանրակրթության օրենքների փոփոխությունները՝ Արտաշես Գեղամյանը, Դիլիջան միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրիգորյանը, Էնդրյու Մկրտչյանը, Հրանտ Պողոսյանը, Արմեն եւ Տիգրան Սարգսյանները, Ռուբեն Վարդանյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, նախկին եւ ներկա վարչապետներ Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Սարգսյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլք: Մանրամասնությունները մրցանակաբաշխության վերաբերյալ հասանելի են www.tinyurl.com/
otaralez հասցեով: