Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ-Ն՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Մայիս 18,2011 00:00

«Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը բացառապես արդյունք է նրա, որ այսօր իշխանությունը փորձում է եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար, գրանցում ու թույլատրում է տարբեր կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը Հայաստանում, իսկ եկեղեցին չի ներկայացնում սոցիալական, հոգեւոր գործունեության հստակ ծրագիր եւ գրեթե դադարել է սոցիալական արդարության համար առաջին դրոշակակիրը լինելուց, ինչը սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի մեջ հուսալքության աստիճանը էլ ավելի է խորացնում»,- վերջին իրադարձությունների համատեքստում՝ «Եհովայի վկաների» կողմից հարձակման դեպքի առիթով երեկ նման հայտարարություն է տարածել «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պատմական առաքելության իրականացման շարունակականության ապահովման համար ՆԺԿ-ն հայտարարում է. «Յուրաքանչյուր ոտնձգություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա գաղափարի դեմ դիտվել եւ դիտվում է որպես հակազգային գործունեություն: Դադարեցնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իշխանության քաղաքական նպատակների համար որպես միջոց օգտագործելը: Անմիջապես կասեցնել այն կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք միտումնավոր խարխլում են պետության եւ հայ եկեղեցու հիմքերը: Վերանայել նման աղանդների պետական գրանցման գործող կարգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել