Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին անգամ՝ ֆիլմում

Մայիս 17,2011 00:00

Օրերս մեկնարկած Կաննի 64-րդ կինոփառատոնին ցուցադրված «Անհայտ սպանություն» ֆիլմում առաջին անգամ ցուցադրվեցին նաեւ արքայադուստր Դիաննայի սկանդալային ֆոտոները՝ արված նրա ողբերգական մահվան օրը: Ֆիլմը նկարել է բրիտանացի ռեժիսոր Կիտ Ալենը: Այս ամենն արվել է ապացուցելու, որ արքայադստեր եւ նրա ընկերոջ ավտովթարը՝ Փարիզի Ալմա կամրջի տակ, պատահական չի եղել: Ըստ dni.ru-ի՝ ամենատպավորիչն այս ֆիլմում եղել է այն, որ առաջին անգամ ցուցադրվել են Դիանայի վթարի օրվա նկարները: Բացի այդ, հանդիսականը տեսել է կադրեր, որտեղ Դիաննան անձամբ է ասել այն մասին, որ թագավորական ընտանիքն իրեն հոգեբուժարան էր ուզում տեղափոխել: Նկարների պրոդյուսերը եգիպտացի մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Ալ-Ֆայեդն է: Հենց Մուհամեդի որդին՝ Դոդին է վթարի ժամանակ՝ 1997 թ. օգոստոսի 31-ին եղել Դիաննայի կողքին: Այդ օրվանից Մուհամեդը ուզում է ապացուցել, որ Դիաննայի հետ տեղի ունեցած ողբերգությունը բնավ էլ պատահականություն չէր: Բոլոր թերթերը միշտ գրել են, որ Դոդին ու Դիաննան վթարի են ենթարկվել վարորդի մեղավորությամբ: Սակայն Մուհամեդն այլ բան է փորձում ապացուցել: Նա ասում է, որ ֆունդամենտալ ապացույցները միշտ էլ թաքցվել են բոլորից: 90 րոպեանոց ֆիլմում ցուցադրվել են բոլոր հանգամանքները, որոնց պատճառով Դին ու Դոդին մահացան: Մահացած արքայադստեր լուսանկարները շատ էին հուզել նրա հարազատներին: Դիաննայի երկու որդիներն էլ կատարվածի համար նողկանք ու սարսափ են ապրել: Նրանք կարծում են, որ մարդիկ էլ ֆիլմին կվերաբերվեն նույն կերպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել