Theplace.ru կայքի փոխանցմամբ, համաշխարհային ճանաչում վայելող ամենասեքսուալ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մեծ անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Նա համերգային տուրերի է պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ՝ իր նոր ալբոմի երգերով: Համերգային այս ծրագիրը երգչուհուց միայն մեծ գումարներ, ծախսեր ու էներգիա չի պահանջում. դա նաեւ սթրեսի աղբյուր է: Լատինամերիկուհի աստղը բավականին երկար ժամանակ է, ինչ համերգների չի գնացել, հետեւաբար իր այս ծրագրով նա կգոհացնի երկրպագուներին: Երկու զավակների մայր Ջենիֆերի համար հեշտ չէ կազմակերպել համաշխարհային տուրեր: Առանց որդիների նա չի ուզում մնալ, բայց իր հետ տանել էլ չի կարող: Այս մասին երգչուհին ասել է հարցազրույցներից մեկի ժամանակ:
Լոպեսի նոր ալբոմի վրա աշխատել են այնպիսի պրոդյուսերներ, ինչպիսիք են «RedOne»-ը, «Tricky»-ին, «Stewart»-ը, «The-Dream»-ը եւ «Danja»-ն: Իր հարցազրույցներից մեկում երգչուհին ասել է, թե համոզված է, որ իր նոր ալբոմի մեջ յուրաքանչյուրն իր համար մի հարազատ երգ հաստատ կգտնի: Լոպեսի խոսքերով, մարդիկ հաստատ կզարմանան իր նոր երգերի կատարման ձեւից: