Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայիս 17,2011 00:00

\"\"Օրերս  Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում հայազգի բռնցքամարտիկ, առաջին ծանր քաշային Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) մենամարտեց լատվիացի Գենադիս Մակարենկոյի հետ եւ երկրորդ ռաունդում նոկաուտով տապալեց ռինգի հատակին: Զինդելֆինգենցի հայազգի մարզիկը նախորդ մարտում ժամանակային յուրահատուկ ռեկորդ էր սահմանել՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով արդեն 5-րդ վայրկյանում:  Վահագնի հաջողությունների գաղտնիքը նրա մենեջեր Ժիրայր Գրաֆը մեկնաբանում է մարզիկի՝ դեռ պատանեկան վաղ հասակից պարբերաբար ստացած լողի պարապմունքներով: Նրա սպորտային բազմակողմանի ունակություններն այժմ լավագույն ձեւով ի հայտ են գալիս բռնցքամարտում: Մենեջեր Ժիրայր Գրաֆը հուսով է, որ  շուտով կունենանք բռնցքամարտի համաշխարհային եւս մեկ հայազգի աստղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել