Երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ «Supes Six World Classic» մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ մենամարտում, որ անցկացվեց ԱՄՆ-ում, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշումով միավորների 120:108, 118:110, 118:111 տարբերությամբ պարտվեց Անդրե Ուորդին: Ամերիկացին ոչ միայն մտավ եզրափակիչ, այլեւ պահպանեց WBA-ի չեմպիոնական գոտին: Մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում մրցակիցները գնահատել են իրենց գործողությունները:
Արթուր Աբրահամ. «Տխուր եմ մարտի վերջնական արդյունքից: Ես աշխատում էի Ուորդի իրանի վրա՝ նոկաուտ անելու նպատակով: Բայց չհաջողվեց»:
Անդրե Ուորդ. «Չեմ կարծում, թե սա իմ լավագույն մենամարտն էր: Ես ավելին կարող եմ անել եւ վստահ եմ, որ լավ մարտերը դեռ առջեւում են: Միշտ չէ, որ ռինգում կարողանում ես անել այն, ինչ կցանկանայիր: Այս մարտում ինձ հաղթանակ էր հարկավոր: Ես հասա դրան եւ երջանիկ եմ»: