Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՒ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

Մայիս 17,2011 00:00

Շաբաթ օրը, արեւամուտից մինչեւ կեսգիշեր, Եվրոպայով մեկ թանգարանները հասարակությանը մշակութային ծառայություններ մատուցելուց բացի, հնարավորություն էին ստացել հանդես գալ որպես բեմահարթակներ: Ավելի քան 3 հազար եվրոպական թանգարաններ պատրաստել էին բազմաթիվ մեծ ու փոքր միջոցառումներ՝ համերգային ծրագրերով: Բայց թերեւս միայն մեր հանրապետությունում էր, որ Պետական ակադեմիական երգչախումբը եւս դարձել էր համաեվրոպական ակցիայի մասնակից եւ գործընկեր:
Մեր հասարակության մի ստվար մաս նախընտրել էր «Էրեբունի» թանգարանը. նրանք հնարավորություն ունեցան թանգարանի մշտական ցուցադրությունից զատ, դիտել նյութեր եւ ունկնդրել պատմություններ առաջին «Էրեբունի-Երեւան» տոնախմբության մասին: Հուշեր պատմեցին պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը, արգելոցի առաջին տնօրեն Սուրեն Նարիմանյանը, Ռիմա Դեմիրճյանը եւ այլք:
Երեկոն նշանավորվեց Հայաստանի ակադեմիական երգչախմբի անմոռանալի կատարումներով՝ Հովհ. Չեքիջյանի ղեկավարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել